National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
30.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
30.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները
1 / 5

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է բյուջեի նախագծի հիմնական գաղափարախոսությունը: Նա հույս է հայտնել, որ կլինեն արդյունավետ քննարկումներ եւ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

«Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի եւ քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող եւ մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե՝ 2018 թվականի համար»,-ասել է ՀՀ վարչապետը:

Պարոն Կարապետյանը շեշտադրել է բյուջեի նախագծի հիմքում ընկած մի քանի դրույթներ: Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի հետեւանքով գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռեւս բավարար չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար: Պարոն Կարապետյանն ընդգծել է, որ 2017 թվականին հաստատվել է տնտեսական իրավիճակի կայունացում: Նրա խոսքով՝ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինը 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծելու մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները:

Նշվել է, որ պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական ուղղվածությունը: Եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման եւ թե՛ գործարար միջավայի բարելավման տեսանկյունից: Կարեւորվել է եկամտային արդյունավետ համակարգի հիմքերի ձեւավորումը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը միտված քայլերը: Նա ընդգծել է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական տարբեր փուլերում պետք է լինի խելամիտ, այն պետք է աջակցի տնտեսության աճի տեմպերին: Պարոն Արամյանը ներկայացրել է մակրոտնտեսական շրջանակը, համաշխարհային շուկայում նավթի եւ պղնձի գների աճի միտումները, համաշխարհային տնտեսական զարգացումների ուղղակի ազդեցությունը մեր երկրի վրա: Ակնկալվում է չօգտագործված ներուժի իրացման հաշվին ունենալ ավելի մեծ տնտեսական աճ: Վարդան Արամյանի խոսքով՝ գործադիրի քաղաքականության հիմնասյունը նաեւ արտահանմանը միտված տնտեսական աճ ունենալն է լինելու:

Նախարարն անդրադարձել է հարկերի հավաքագրման ընթացիկ վիճակին՝ նշելով, որ 2018 թվականին նախորդ տարվա համեմատ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կբարելավի 0.4 տոկոսով:

Այսպիսով, 2018 թ. տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես ներքին պահանջարկի աճով, այնպես էլ արտաքին զարգացումներով: 2018 թ. կանխատեսվում է 2017 թ. համեմատ ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը:

2018թ. կանխատեսվում է արտահանման 8.0% իրական աճ եւ ներմուծման` շուրջ 7.8% իրական աճ:

2018 թ. համախառն պահանջարկի շարժիչ է հանդիսանալու ներքին պահանջարկը՝ սպառման եւ ներդրումների մանաբաժինը ՀՆԱ-ում բարելավվելու է:

2018 թ. գործընկեր երկրների տնտեսական աճին եւ ՀՀ կառավարության կողմից տնտեսության արտահանման ոլորտում վարվող քաղաքականության ուղղությանը համահունչ, կանխատեսվում է արտահանման շուրջ 11.5% աճ (դոլարային արտահայտությամբ):

2017 թ. մինչեւ տարեվերջ կշարունակվի հարկաբյուջետային կոնսոլիդացումը՝ եկամուտների չեզոք, իսկ ծախսերի զսպող ազդակի դրսեւորմամբ, որը կշարունակվի նաեւ 2018 թվականին:

Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2018 թ. համար ծրագրվել են 1,247.9 մլրդ դրամի չափով՝ 2017թ. համար հաստատված` 1,135.0 մլրդ. դրամի եւ 2016 թ. փաստացի համադրելի մուտքերի 1,076.9 մլրդ. դրամի դիմաց:

Հարկային եկամուտների պետական տուրքերի 2018 թ. ծրագրային մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 21.3%-ը` 2017 թ. համար ծրագրային եւ 2016 թ. փաստացի համապատասխանաբար 21.0%-ի եւ 21.2%-ի դիմաց:

2018 թ. պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է շուրջ 1,464.2 մլրդ դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,307.3 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,464.2 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 156.9 մլրդ դրամ:

«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը եւ ՀՀ ԿԲ 2018թ. վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների նախագիծը ներկայացրել է բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:


30.10.2017
Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի, պատվիրակության անդամներ Աղվան Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Գեւորգ Գորգիսյանի մամլո ասուլիսը: Պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդա...

30.10.2017
Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթ...

30.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դուշանբե
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները Դուշանբեում հանդիպումներ են ունեց...

30.10.2017
Գագիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովների նիստերին
Հոկտեմբերի 25-27-ը Դոնի Ռոստովում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի են ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ, ինչպես նաեւ Մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստերը, որոնց աշխատանքներին մասնակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS