Տպել
01.11.2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձեւն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում». Արմեն Աշոտյան
1 / 1

ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիեւում մասնակցում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Կիեւից հայտնել է, որ վեհաժողովի աշխատանքների համար խորհրդարանական պատվիրակության կողմից պատրաստվել եւ շրջանառվել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձեւի հրատապ նախագիծ, որն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում:

Ընդունված բանաձեւը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի, այդ թվում նաեւ ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների եւ 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության եւ դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ:

«Հայկական պատվիրակության ներկայացրած բանաձեւը նախեւառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Այս կապակցությամբ հարկ է հիշատակել վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից զենքի վաճառքի եւ արտահանման հետ կապված իսրայելական արտադրողի լիցենզիայի ժամանակավոր կասեցման նախադեպը՝ կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ»,- հաղորդել է պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Ընդունված բանաձեւի համապատասխան կետով Վեհաժողովը կարեւորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը: Արեւելյան գործընկերության երկրներին նաեւ կոչ է արվում նպաստելու թափանցիկ եւ հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված «killer robot»-ների կիրառման հետ: Բանաձեւում կարեւորվել է նաեւ հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել եւ կանխարգելել այնպիսի մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը:

Բանաձեւին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:


01.11.2017
Խորհրդարանը շարունակել է պետական բյուջեի նախագծի քննարկումները ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հրայր Թովմասյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի ...

01.11.2017
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության 2018 թվականի քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ, նախարարության, ոլորտի պատասխանատու հասարակական...

01.11.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրաքից ժամանած գործընկերների հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամներ Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ Արսեն Միխայլովը նոյեմբերի 1-ին հանդիպել են Իրաքի խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատ...

01.11.2017
«Արեւելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են. Արցախյան հարցը նման չէ ոչ մեկին». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը՝ Արեւելյան գործընկերության ապագայի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ: Արեւելյան գործընկերության առա...

01.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը (2017 թ. նոյեմբերի 6-9-ը ներառյալ) եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը (նոյեմբերի 6-10-ը ներառյալ): Եվրոպայի խ...