National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
01.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
01.11.2017
Խորհրդարանը շարունակել է պետական բյուջեի նախագծի քննարկումները ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 12

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հրայր Թովմասյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ եւ ոլորտների պատասխանատուներ:

Համատեղ նիստում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված, իշխանության պետական եւ դատական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք եկամուտները եւ ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ ըստ ոլորտների:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ՀՀ նախագահի աշխատակազմին 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 2 միլիարդ 445 միլիոն դրամ, որի հիմնական մասը կուղղվի աշխատակազմի պահպանմանը: Ընդ որում, նախատեսված գումարը զիջում է նախորդ տարի հատկացվածին. դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով Նախագահի ինստիտուտի գործառույթների փոփոխությամբ:

ՀՀ Ազգային ժողովին պետական բյուջեով հատկացվելիք գումարը 2018 թվականին կկազմի 4 միլիարդ 585 միլիոն դրամ: Այս կառույցի պարագայում նույնպես հատկացվելիք գումարի մեծ մասը կուղղվի պետական ապարատի պահպանմանը:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ՀՀ կառավարությանը նախատեսվում է հատկացնել 19,5 միլիարդ դրամ: Նախատեսվում է իրականացնել 33 ծրագիր, ընդ որում որոշ ծրագրեր կիրականացվեն վարկային եւ դրամաշնորհային միջոցներով:

ՀՀ սահմանադրական դատարանին կհատկացվի 594 միլիոն դրամ, որի 84 տոկոսը նախատեսված է աշխատակիցների աշխատավարձերի համար:

Անդրադառնալով 2018 թվականին ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվելիք միջոցներին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 13,5 միլիարդ դրամ. պիտի իրականացվի 17 բյուջետային ծրագիր:

ՀՀ դատախազությանը նախատեսվում է հատկացնել 4,4 միլիարդ դրամ, իսկ ՀՀ քննչական կոմիտեին՝ 5,9 միլիարդ դրամ:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ ՀՀ Վերահսկիչ պալատի ծախսերը 2018 թվականին կկազմեն 1,1 միլիարդ դրամ, ՀՀ դատական դեպարտամենտինը՝ 8,8 միլիարդ դրամ:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը հաջորդիվ ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք գումարները:

Այնուհետեւ Ատոմ Ջանջուղազյանը հանգամանալից պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշել է, որ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով՝ ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացվելիք գումարն այս տարի նվազել է՝ 4 միլիարդից հասնելով մոտ 2,5 միլիարդի: Սակայն 2018 թվականի առաջին եռամսյակում ՀՀ Նախագահն իրականացնելու է ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված բոլոր լիազորությունները. փոփոխությունները կկատարվեն առաջին եռամսյակից հետո:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման, պետծառայողների վերապատրաստման, միջազգային կազմակերպություններում ՀՀ անդամակցության եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացման համար նախատեսված ծախսերը: Արա Սաղաթելյանի խոսքով՝ նախորդ տարիներին մեկնարկած համագործակցության ծրագրերը կշարունակվեն, բարեկամական խմբերի ակտիվությամբ կխթանվի խորհրդարանական դիվանագիտությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ԱԺ աշխատավարձի ֆոնդը նվազել է՝ պայմանավորված պատգամավորների քանակով եւ աշխատակազմում տեղի ունեցած կրճատումներով:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն իր խոսքում նշել է, որ կառավարությանը պետական բյուջեով հատկացվելիք գումարներն ավելացել են՝ հասնելով 18 միլիարդ 591 միլիոնի, քանի որ ՀՀ Նախագահի աշխատակազմին վերաբերող որոշ գործառույթներ 2018 թվականի երկրորդ եռամսյակից իրականացնելու է կառավարությունը: Վահե Ստեփանյանի խոսքով՝ նախորդ տարիներին մեկնարկած միջազգային պայմանագրերով իրականացվող ծրագրերը շարունակվելու են:

Այնուհետեւ ոլորտի պատասխանատուները՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Համայակ Նավասարդյանը, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Աշոտ Զալինյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել են իրենց ոլորտնեում պետական բյուջեի հատկացումներին եւ հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերին:

Ոլորտների պատասխանատուները պատասխանել են պատգամավորների հարցերին, լսել նրանց առաջարկությունները:

2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում:



01.11.2017
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության 2018 թվականի քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ, նախարարության, ոլորտի պատասխանատու հասարակական...

01.11.2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձեւն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիեւում մասնակցում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Կիեւից հայտնել է, որ վեհաժողո...

01.11.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրաքից ժամանած գործընկերների հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամներ Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ Արսեն Միխայլովը նոյեմբերի 1-ին հանդիպել են Իրաքի խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատ...

01.11.2017
«Արեւելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են. Արցախյան հարցը նման չէ ոչ մեկին». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը՝ Արեւելյան գործընկերության ապագայի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ: Արեւելյան գործընկերության առա...

01.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը (2017 թ. նոյեմբերի 6-9-ը ներառյալ) եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը (նոյեմբերի 6-10-ը ներառյալ): Եվրոպայի խ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS