National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
03.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
03.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է քննարկվել «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
1 / 7

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում Արմեն Աշոտյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ, ոլորտի պատասխանատուներ:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նախ ներկայացրել է ոլորտներին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները, այնուհետեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել են գալիք տարի իրենց նախարարությունների կողմից իրականացվելիք ծրագրերն ու գերակա ուղղությունները:

Այսպես՝ 2018 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 15,7 մլրդ դրամ, որը 2,2 միլիարդով ավելի է 2017 թվականի համար հատկացված գումարից: Գումարի ավելացումը պայմանավորված է նաեւ հաջորդ տարի Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի անցկացմամբ: Ինչպես այնուհետեւ տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ոլորտում շարունակվելու են գերակա մնալ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը՝ հիմնված ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա, արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը: Շարունակվելու են տարբեր երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները, միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունները: Պատգամավորները հետաքրքրվել են, թե արդյոք կան խնդիրներ՝ կապված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման գործընթացի հետ, ինչին ի պատասխան պարոն Քոչարյանը տվել է բացասական պատասխան՝ նշելով, որ որեւէ խոչընդոտ չկա համաձայնագրի ստորագրման հարցում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ գալիք տարի նախարարությունն իրականացնելու է 25 ծրագիր, այդ նպատակով կտրամադրվի 1 մլրդ 44 մլն դրամ: Նշենք, որ 358 մլն դրամը նախատեսված է նախարարության աշխատակազմի աշխատավարձերի վճարման համար: Ինչպես նշել է նախարարը՝ գալիք տարի եւս նախարարության համար գերակա ուղղություններ են լինելու հայապահպանության, Հայոց ցեղասպանության հիմնահարցերը, երիտասարդության հետ տարվելիք աշխատանքները:

Նախարարը տեղեկացրել է, որ «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում կտպագրվեն գրքեր եւ կնկարվեն ֆիլմեր: Կկազմակերպվեն նեղ մասնագիտական համաժողովներ, «Իմ Հայաստան» փառատոնը, կգործի էլեկտրոնային գրադարան սփյուռքահայ շրջանակների համար: Նախատեսվում է շուրջ 50000 գիրք տրամադրել Սփյուռքի տարբեր գաղթօջախներում գործող 200 դպրոցի: Կիրականացվեն հայրենադարձության խրախուսմանն ուղղված միջոցառումներ, սփյուռքահայ պատանիների եւ երեխաների համար կգործեն ամառային դպրոցներ:

Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է գալիք տարում վերոնշյալ ոլորտներին հատկացվելիք բյուջետային միջոցները, իսկ բյուջետային քաղաքականության առաջնահերթություններին, նախատեսվող բարեփոխումներին եւ ակնկալվող արդյունքներին, ինչպես նաեւ ծրագրային նախագծերին անդրադարձել են համապատասխան ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 3,109.4 մլն դրամ` 2017 թ. պետական բյուջեով հաստատված 3,258.0 մլն դրամի դիմաց: Ծախսերի նվազումը 2017 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 148.6 մլն դրամ:

«Հիդրոօդերութաբանության եւ մթնոլորտային երույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 1,070.7 մլն դրամ` 2017թ. պետական բյուջեով հաստատված 1,161.3 մլն դրամի դիմաց: «Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 38.6 մլն դրամ` 2017թ. պետական բյուջեով հաստատված գումարի չափին համապատասխան: «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 733.9 մլն դրամ` ՀՀ 2017թ. պետական բյուջեով հաստատված 796.0 մլն դրամի դիմաց կամ 62.1 մլն դրամով պակաս, որը պայմանավորված է ՊՈԱԿ-ների վերակազմավորման արդյունքում հաստիքների եւ պահպանման ծախսերի կրճատմամբ:

Փրկարար ծառայության համար նախատեսվում է 7,430.2 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների եւ քաղաքացիական ծառայողների պարգատրումների համար կտրամադրվի 6,634.5 մլն դրամ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարար ծառայության կարողությունների զարգացումն ապահովելու նպատակով ակտիվ համագործակցում է միջազգային հարթակում: Կարեւորվել է մասնավորապես ճապոնական JIKA կազմակերպության եւ ՌԴ-ի հետ համագործակցությունը՝ հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի շրջանակում: Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ոլորտում գերակայություն է համարվում սահմանամերձ համայնքներում բնակչության հատուկ կարեւոր օբյեկտների պահպանությունը. 10 համայնքում ստեղծվել են քաղաքացիական պաշտպանության ուժերի հենակետեր: Եւս 12 համայնքներում նախատեսվում է ստեղծել նման հենակետեր:

ՀՀ ոստիկանության 2018 թ. պահպանման ծախսերը նախատեսվել են 35,849.3 մլն դրամի չափով, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերը, հավելավճարները եւ քաղաքացիական ծառայողների պարգատրումները 2018 թ. ծրագրվել են 31,195.2 մլն դրամի չափով:

Պետական պահպանության ծառայությանը գալիք տարում նախատեսվում է տրամադրել 2,765.8 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները 2018 թ. ծրագրավորվել են 2,154.4 մլն դրամ:

Ներկայացվել են ոստիկանության համակարգի զարգացման հեռանկարային ծրագրերը: Օրենքով սահմանվելու է, որ հասարակական կարծիքը լինելու է ոստիկանության գործունեության չափանիշ: Ներկայացվել են ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացման, ոստիկանություն-համայնք կապի ամրապնդման, հանցագործությունների կանխարգելման, ճանապարհային խցանումների վերացման ուղղություններով իրականացվող միջոցառումները: Նշվել է, որ ոստիկանությունում քաղաքացիներին ծառայություն մատուցելու հարցում կոռուպցիոն ռիսկերի վերացմանը միտված նախագիծ է մշակվել: Ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման հարցում եւս իրականացվում են քայլեր: Ընդգծվել է, որ ՀՀ ոստիկանության վերջին տարիների գործունեությունն ուղղված է եղել ոստիկանի նոր կերպարի ձեւավորմանը եւ մասնագիտական որակների բարձրացմանը:

Ազգային անվտանգության ծառայության 2018 թ. պահպանման ծախսերը նախատեսվել է 20,373.0 մլն դրամ, որից՝ 20,065.5 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 307.5 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները 2018 թ. ծրագրավորվել են 16,499.5 մլն դրամ:

Հանձնաժողովների համատեղ երկրորդ նիստում քննարկումները վերաբերել են պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների եկամտային եւ ծախսային ցուցանիշներին: Նիստն անցկացվել է դռնփակ ընթացակարգով:


03.11.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության նորանշանակ ղեկավար Գագիկ Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ...

03.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ Զիբարիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակությանը` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ իրաքցի խորհրդարանականների այցը կնպաստի հայ-իրաքյան զ...

03.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա դարավոր բարեկամությունը: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործ...

03.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի 2018 թվականին իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ տնտեսական զարգ...

03.11.2017
«Հայաստանի եւ Իրաքի միջեւ համագործակցությունը հեռանկարային է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 3-ին ընդունել են Իրաքի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերություններ...

03.11.2017
Արա Բաբլոյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասար...

03.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 2-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Վար...

03.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
Նոյեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ է միաձայն ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հանձնաժողովի նիստի կազմակերպչական աշխատանքներին մասնա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS