Տպել
06.11.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
1 / 5

ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 6-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել նորընտիր խորհրդարանում ձեւավորված բարեկամական խմբի անդամներին: Տիկին Նաղդալյանի խոսքով՝ նախորդ տարիներին խորհրդարանում ձեւավորված բարեկամական ավանդույթները կշարունակվեն՝ նպաստելով երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության խորացմանը: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբի եւ դեսպանության համատեղ աշխատանքը՝ փոխայցերի, երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացման գործում: Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ միջխորհրդարանական հարաբերությունները կայացել են, սակայն շատ են անելիքները: Տիկին Նաղդալյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթություններին եւ ընդգծել մեր երկրի համար կարեւոր հարցերում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման կարեւորությունը: Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ամրապնդման գործում՝ նշելով, որ բարեկամական խումբը պատրաստ է աջակցել դեսպանության նախաձեռնություններին, իրականացվելիք ծրագրերին:

Տիկին Նաղդալյանը ՉԺՀ խորհրդարանի Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին հրավիրել է Հայաստան:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը նշել է, որ հայ-չինական բարեկամությունը խոր արմատներ ունի, եւ Չինաստանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ գործընկերային, բարեկամական հարաբերությունների խորացումը: Դեսպանը կարեւորել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբում տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկվածությունը եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել բարեկամական խմբի անդամների հետ: Դեսպանի խոսքով՝ Չինաստանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները տարբեր երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի հետ՝ խթանելով համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Թիան Էրլունը փաստել է, որ անփոփոխ է Չինաստանի իշխանությունների մոտեցումը՝ սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ. վերջերս հուշագիր է ստորագրվել Երեւանի եւ չինական Ցինդաո քաղաքի միջեւ՝ նոր հարթակ ստեղծելով քաղաքների միջեւ փոխշահավետ համագործակցության համար: Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ձգտում է հաստատել փոխադարձ հարգանքի, արդարության, ներդաշնակության եւ հավասարության վրա հիմնված հարաբերություններ:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների, դեսպանը պատասխանել է բարեկամական խմբի անդամների հարցերին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...