National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
06.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 6

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ի նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի:

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նա տեղեկացրել է, որ օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն իրականացվել մինչեւ 2021 թվականը՝ գործող 2018 թվականի հունվարի 1-ի փոխարեն:

Քվեարկության արդյունքում օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում իրականացվող տեսչական բարեփոխումներով, ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ եւ այդ գործառույթներն այլ պետական մարմնի փոխանցելու անհրաժեշտությամբ: Սույն փաթեթի ընդունման արդյունքում կհստակեցվի տվյալ բնագավառում ՀՀ օրենսդրական դաշտը, կապահովվի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման եւ դրա նկատմամբ վերահսկողության գործառույթների հետագա իրականացումը:

Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Փաթեթով առաջարկվում է Հայաստանի տարածքում կազմակերպել ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեություն, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Արծվիկ Մինասյանը, ով նշել է, որ նախագծով առաջարկվում է կանոնակարգել բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին եւ շահագրգիռ հասարակությանը պլանավորված մշտադիտարկումների արդյունքների տրամադրումը՝ ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման եւ անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ այս նախագծերը նույնպես կընդգրկվեն ՀՀ ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

Քննարկման ավարտին հանձնաժողովը որոշել է ընթացիկ նոյեմբեր ամսին կազմակերպել խորհրդարանական լսումներ «Բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ» թեմայով:

Նույն օրը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ քննարկել է հարկային ոլորտին եւ լիցենզավորմանն առնչվող օրինագծեր:

Առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով փորձ է արվում հստակեցնել տնտեսական գործունեություն նախաձեռնելիս վտանգավոր թափոնների մշակման, վնասազերծման համար լիցենցիա ստանալու կարգն ու պետական տուրքի մուծման հետ կապված որոշակի հարցեր:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշել է, որ նախագծով տարանջատվում է վտանգավոր թափոնների բլոկում յուրաքանչյուր գործունեությանը համապատասխանող լիցենզիան, ինչպես նաեւ կրճատմանը համամասնորեն բաժանվում է պետական տուրքի գումարը:

Գործող օրենքով լիցենզիա ստանալու համար պետական տուրքի չափը սահմանված է 200,000դրամ, օրինագծով առաջարկվում է 40 հազար։

ՀՀ կառավարության եզրակացությունը հարցի վերաբերյալ դրական է։

Հարակից զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ գործադիրը կիսում է հեղինակների մտահոգությունը եւ առաջարկում գործունեություն իրականացնելու համար տրամադրել ոչ թե հինգ, այլ մեկ լիցենզիա՝ իր ներդիրներով։

Պետական տուրքի չափը կորոշվի աշխատանքային քննարկման արդյունքում։

Հիմնական զեկուցողն ընդունել է կառավարության առաջարկությունները։

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթն ստացել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար։

Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ կառավարության հեղինակած «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հարկային եւ մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցները սահմանված կարգով նաեւ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու իրավական հիմքերի ապահովմամբ:

ՀՀ կառավարությանն օրենսդրորեն վերապահված չէ հարկային ծառայության եւ մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի տնտեսված միջոցների տնօրինման հնարավորություն:

Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի՝ հարկային ծառայության եւ մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի տնտեսված միջոցները ՀՀ կառավարության որոշմամբ կարող են ուղղվել կառավարության պահուստային ֆոնդ:

Օրինագծերի փաթեթին հանձնաժողովականները տվել են դրական եզրակացություն՝ հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար։

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հիմնական զեկուցողի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով։

Մշտական հանձնաժողովը հասարակական կազմակերպությունների եւ ԿԱ ՊԵԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ծավալել «2018 թվականի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քաղաքականության հիմնախնդիրների մասին» հարցի վերաբերյալ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը մանրամասն ներկայացրել է կառույցի քաղաքականության ուղղությունները՝ նշելով, որ 2018-ին գերակա են լինելու ՊԵԿ-ի վերլուծական կարողությունների, ինչպես նաեւ ռիսկային չափանիշների համակարգի ընդլայնումը, կապահովվի մոնիթորինգի կենտրոնի շարունակական գործունեությունը, կուժեղացվի մաքսային վերահսկողությունը։

Նախատեսվում է ընդարձակել գործընկերային հարաբերությունները ՓՄՁ-ների եւ տնտեսվարող սուբյեկտների հետ, մեծացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը։

Կարեւորվել է մեկ գանձապետական հաշվի համակարգի ներդնումը։

Հարկային յուրաքանչյուր ծառայող կվերապատրաստվի։

Քննարկման մասնակիցների հարցերն ու հարցադրումներն առնչվել են համակարգում առկա խնդիրներին։

Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:
 
Նշենք, որ 2015 թվականի հունիսի 26-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի եւ հետագայում՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքվելիք միջպետական համաձայնագրերի շրջանակներում, ՀՀ զինված ուժերի համար Հայաստանի Հանրապետություն բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Օրինագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մի քանի անգամ կատարվել են փոփոխություներ, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում: Փոփոխության դեպքում՝ օրենքի նախագծում գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճար, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից»,- նշել է Կարինե Աճեմյանը:

Օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովականներին իրենց գրավոր առաջարկներն են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Հանձնաժողովը որոշում է ընդունել հետաձգել նախագծի քվեարկությունը:
 
Հանձնաժողովը քննարկել եւ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար դրական եզրակացություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը, ներկայացնելով օրինագիծը, տեղեկացրել է, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2005 թվականի հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ, 244-րդ եւ 247-րդ հոդվածներում ապահովելու անհրաժեշտությամբ:



06.11.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 6-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել նորընտիր խորհրդարանում ձեւավորված բարեկամական խմբի...

06.11.2017
Տեղեկատվություն
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա կլոր-սեղան քննարկում՝ «Կանանց ձայնը եւ կին լիդերները քաղաքականության մեջ. Հայաստանի հեռանկարները» թեմայով:Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները:...

06.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մ...

06.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը եւ մաղթել դեսպանին արգասաբեր աշխատանք: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել ...

06.11.2017
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: ...

06.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
1. Երկուշաբթի, 30 հոկտեմբերի 2017թ., ժ.10.00, 334 սրահՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը` 1. «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am