National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
08.11.2017
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ նոր Սահմանադրության ընդունմամբ: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխվել են ՀՀ Կենտրոնական բանկի նպատակներն ու կառավարման մարմինների ձեւավորման կարգն ու պայմանները, կառավարման մարմիններին ներկայացվող պահանջները, անհատական տվյալների հավաքագրման սկզբունքները: Քննարկման մասնակիցների հարցերը Կենտրոնական բանկի նախագահին առնչվել են համակարգում առկա խնդիրներին:

Օրինագծերի փաթեթին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել եւ պատգամավորների հարցերին պատասխանել են հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ու հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Մասնավորապես նշվել է, որ 2018 թվականի տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները եւ նպատակադրումները կառուցվելու են կայուն տնտեսական աճի ապահովման եւ ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալների ընդլայնման շուրջ: Նշված համատեքստում, տնտեսական քաղաքականության միջոցառումների համալիրը կծրագրավորվի արտահանման, գործարարության զարգացման, ներդրումների եւ զբոսաշրջության հենասյուներով: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, նշել է, որ բյուջեն, որպես քաղաքական փաստաթուղթ, ուղերձ է հանրությանը: 2018 թվականի բյուջեի նախագիծը, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի, իրատեսական է: Օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվել է հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը հանձնաժողովականներին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2017 թվականի ապրիլի 10-ին եւ 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) եւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը դրական եզրակացությամբ կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության ծրագիրը, որ հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը, դրական եզրակացություն չի  ստացել: ՀՀ Սահմանադրության փոփոխության համաձայն՝ 2018 թվականի ապրիլից Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ:

«Համաձայն ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի՝ Հաշվեքննիչ պալատը վերահսկողական գործառույթ չի կարող իրականացնել, իր գործառույթը հենց հաշվեքնությունն է, մինչդեռ ՎՊ-ն իր 2018 թվականի ծրագրում ներկայացրել է, որ ամբողջ տարվա համար պետք է վերահսկողություն իրականացնի, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- պարզաբանել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:



08.11.2017
Տեղեկատվություն
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում կմեկնարկի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքը: ...

08.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ առաջիկա դեկտեմբերի 1-ին անցկա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am