Տպել
10.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է, եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է մինչեւ երկու ամսով:

Հանձնաժողովի անդամները քննարկել եւ ամփոփել են նաեւ 2018 թվականի բյուջետային տարում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասությանը վերապահված ոլորտներում առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքները:

Խոսրով Հարությունյանը տեղեկացրել է, որ վերջին օրերին հանձնաժողովում տեղի ունեցած վեց նիստերում մանրամասն քննարկվել են ոլորտներում առկա հիմնախնդիրները, առկա են առաջարկներ: Դրանք, հանձնաժողովականների համաձայնությամբ, ՀՀ ԱԺ խմբակցությունների կողմից կներկայացվեն ՀՀ կառավարությանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նույն օրը նախատեսված նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...