Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարել է հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի, Աղվան Վարդանյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների դրական եզրակացությանը:
Քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշել է, որ լրամշակված տարբերակում կարգավորվել են խնդրահարույց հարցերը: Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար կսահմանվի մեկ միասնական վճար, որը յուրաքանչյուր զորակոչի դիմաց կկազմի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար: Օրենքի նախագծով դիմում կարող է ներկայացնել նաեւ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կողմից լիազորված անձը:
Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ նախագիծը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հիման վրա եւս: ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները չեն ընդունվել, քանի որ համահունչ չեն զինված ուժերի կազմավորման եւ գլխավոր շտաբի գործունեության տրամաբանությանը:
Պատգամավորները քվեարկությամբ մերժել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները:
Երկրորդ ընթերցումով ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ այն քննարկվել է տարբեր հարթակներում. նախագծի հիմքում դրվել են արդյունավետ կառավարման, սոցիալական արդարության եւ հավասարության սկզբունքները: Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ, որի պարագայում քաղաքացին կարող է օգտվել բարձրագույն կրթություն ստանալու՝ առաջին փուլն անցնելու իր լիարժեք իրավունքից, ինչպես նաեւ իր կամքով ընտրել ծառայության տեսակը: Նշվել է, որ հնարավորությունների նոր ճանապարհներ են բացված զինվորական ծառայության կազմակերպման, ինչպես նաեւ կրթության հաջորդական փուլերի ապահովման համար:
Քննարկված նախագծերն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ եւս հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Տեղեկատվություն
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ԱԺ նոր մասնաշենքի 414 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: ...
Արա Բաբլոյանն ընդունել է Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստ...
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը
Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարի ելույթն ամբողջությամբ՝ տես այստեղ: Արցախ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման ...
Արա Բաբլոյանի բացման խոսքը Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգարժան գործընկերներ, թույլ տվեք ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հեր...