Տպել
11.11.2017
Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում եւ Ծիծեռնակաբերդում
1 / 9

Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արցախցի անդամներն ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին այցելել են Եռաբլուր պանթեոն։

Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։

ԱՀ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Մեր հարգանքի տուրքը մատուցեցինք անկախ պետականության տարիներին մեծացած, ազատության եւ անկախության արժեքները կրող հայորդիների հիշատակին։ Այսօր էլ հազարավոր նման հերոսներ պաշտպանում են մեր սահմանները՝ իրենց սրտերում կրելով ապրիլյան պատերազմի հերոսների սխրագործությունը»։

Նույն օրը Աշոտ Ղուլյանն ու Արցախի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։


11.11.2017
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 11-ին ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթի բացմանը, որը կայացել է Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդես-մրցույթն իրականացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Հայաստանի գեղարվե...