Տպել
13.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Քրիստոֆ-Անդրե Ֆրասսային
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսային:

Ողջունելով սենատորի այցը Հայաստան՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին, որոնց հիմքում ընկած են երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյան կապերը:

Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ առկա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի նշանակալի ավանդն այդ գործում:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, աշխարհում խաղաղության ամրապնդմանն առնչվող հարցերին եւ ֆրանկոֆոն երկրների ջանքերն այս հարցերում միավորելուն:

Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան իր խոսքում նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը եւ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները սերտորեն եւ դինամիկ համագործակցում են:

Սենատորի գնահատմամբ՝ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի եւ այսօր էլ գտնվում է բարձր մակարդակի վրա:

Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան անդրադարձել է գալիք տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Հայաստանում անցկացվելիք գագաթաժողովին՝ կարեւորելով այդ իրադարձությունը թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի համար:

Ֆրանսիացի սենատորն հատկապես ընդգծել է ֆրանկոֆոն երկրների ղեկավարների հանդիպումների կարեւորությունը, որոնք պետք է ընթանան բուն գագաթաժողովին զուգահեռ:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը եւ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:


13.11.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Խորհուրդը հաստատել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նստաշրջանի նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ազգային ժողով...