Տպել
16.11.2017
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
1 / 6

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դասախոսներին ու ուսանողներին: Հյուրերը հետեւել են նիստերի աշխատանքին, շրջել խորհրդարանի շենքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությունը, կառուցվածքը, անդրադարձել ԱԺ հերթական նիստում քննարկվող «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այնուհետեւ փոխնախագահն առաջարկել է հանդիպումը շարունակել հարցուպատասխանի ձեւաչափով:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԵՊՀ ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերով դիմել են ՀՀ ԱԺ փոխնախագահին. դրանք վերաբերում էին տնտեսական աճին, աղքատության վերացման մեխանիզմներին, ուրբանիզացիային, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ՀՀ-ԵՄ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» առաջիկա ստորագրմանը վերաբերող հարցերի:

ԱԺ փոխնախագահը սիրով պատասխանել է բոլոր հարցերին՝ հորդորելով ակտիվ մասնակցել հասարակական-քաղաքական եւ պետականաշինության գործընթացներին:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է երիտասարդների դերը պետության քաղաքական եւ հասարակական կյանքում:

Բաց դասն ավարտվել է ավանդական լուսանկարով: