National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
17.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
17.11.2017
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 1

Նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը՝ պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Հրայր Թովմասյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունման արդյունքում օրենսդրությամբ կամրագրվեն դրույթներ, որոնցով պատասխանատվություն կսահմանվի բուժաշխատողներին կամ բուժօգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում: Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքի կատարումը բուժաշխատողի նկատմամբ` բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` կպատժվի ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորները: Գեւորգ Պետրոսյանը խոցելի է համարել նախագծի որոշ դրույթներ, եւ նշել, որ դրանք կամ չեն կիրառվելու, կամ չարաշահումների տեղիք են տալու: Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կարգավորում է այս խնդիրը, եւ կարիք չկա այն ծանրաբեռնել տարբեր մասնագիտության անձանց բռնությունից պաշտպանող դրույթներով: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ օրինագծի նպատակը բժշկի կյանքի եւ առողջության պաշտպանությունն է: Ըստ նրա՝ փոփոխության նպատակն այն արժեքի պաշտպանությունն է, ինչը պաշտպանում է բժիշկը: Ռուստամ Մախմուդյանը ժամանակավրեպ է համարել նախագծի ներկայացումը նշված դրույթներով եւ մոտեցումներով:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Խոսելով նախագծի տրամաբանությունից՝ նա տարակուսանք է հայտնել հնչած որոշ տեսակետների առնչությամբ, երբ բժշկի ծանր աշխատանքը համեմատվել է այլ մասնագիտությունների հետ: Նա մասնավորապես անդրադարձել է բժիշկների նկատմամբ իրականացված բռնություններին եւ նշել, որ հիվանդների հարազատները երբեմն լինում են հոգեբանական ծանր վիճակում, եւ երբեմն դուրս են գալիս թույլատրելի սահմաններից. «Սակայն դա չի նշանակում, որ կարելի է բժշկին կամ բուժաշխատողին ծեծել միայն այն պատճառով, որ երբ որեւէ բուժհաստատություն պետք է բժշկին ուղարկեր հիվանդի կանչով, եւ այդ պահին մեքենան զբաղված է եղել այլ հիվանդի կանչով, եւ երեւի բժիշկն ուշացել է: Եվ երբ բժշկին ծեծել են եւ նա մահացել է, դրանից հետո արդյոք ո՞վ է զբաղվել այդ հիվանդով, որի համար կանչ էին տվել: Դուք մոռացել եք դեպքը Գյումրիում, երբ բժշկին ծեծի ենթարկեցին, որովհետեւ կանչը 5 րոպե ուշացել էր: Արդյոք բժիշկն էր մեղավոր»,- հարց է բարձրացրել ՀՀ ԱԺ նախագահը:

Նրա խոսքով, երբ առանձնացվում է այս կամ այն մասնագիտությունը, ոչ թե այդ մասնագետներին է արտոնություն տրվում, այլ հաշվի է առնվում, որ բուժաշխատողն աշխատում է ծանր պայմաններում ու ծանր իրավիճակում: «Երբ մարդիկ բժշկի մոտ գալիս են արդեն նյարդայնացած, երբ նա պետք է կարճ ժամանակում որոշում ընդունի եւ այնպիսի բուժում նշանակի, որպեսզի մարդու կյանքը փրկի: Այդ պահին, երբ նրան խանգարում են, բռնանում են, նրան թույլ չեն տալիս, որ զբաղվի իր պացիենտով: Ինչպե?ս մենք կարող ենք բժշկի մասնագիտությունը համեմատել պատշարի կամ տիեզերագնացի մասնագիտության հետ: Խնդրում եմ ճիշտ գնահատենք այս կամ այն մասնագետի անելիքն ու կարգավիճակը»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել օրենսդրական հիմքեր՝ հարկային եւ մաքսային ծառայությունների նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի տնտեսված միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու համար:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Փաթեթի, ինչպես նաեւ ոլորտային խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:

Խորհրդարանը քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2017 թվականի ապրիլի 10-ին եւ 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր»-Ծրագիր-2 /հատուկ գործողություններ/ եւ ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3» /ընդհանուր գործողություններ/ վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին, նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սամվել Նիկոյանը:

Կառուցվող ճանապարհի նպատակահարմարության, որակի, վարկային միջոցների օգտագործման արդյունավետության վերաբերյալ իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Արամ Սարգսյանը:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունել է երեկ եւ այսօր քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:



17.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 17-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած...

17.11.2017
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ խմբակցությունները նոյեմբերի 17-ին հանդիպել են փորձագիտական առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ՝ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի...

17.11.2017
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Պերե Վիլանովա Թրիասին, Պիեր Գարոնին եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներ Ալեքսեյ Գրոմովին եւ Վասիլ Վաշչանկային: Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով արդյուն...

17.11.2017
Բաց դաս խորհրդարանում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 17-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները։ Ապագա իրավաբանները հետեւել են ԱԺ հերթական նիստի աշխատանքներին, շրջել խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին։ Այնուհետեւ նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պետական-...

17.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի սեմինարին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 22-26-ը ներառյալ Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS