ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 17-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները։
Ապագա իրավաբանները հետեւել են ԱԺ հերթական նիստի աշխատանքներին, շրջել խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին։ Այնուհետեւ նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Ռուստամ Մախմուդյանը կարեւորել է ուսանողների հետ նման հանդիպումները, որոնք անմիջական շփման միջոցով հնարավորություն են տալիս մոտիկից ծանոթանալ օրենսդիր իշխանությունում տեղի ունեցող օրենսդրական գործընթացներին, քաղաքական թիվ մեկ ամբիոնից ունկնդրել տեսակետներ տարբեր հարցերի ու խնդիրների վերաբերյալ։
«Բաց դասն ինքնին ժողովրդավարության դրսեւորումներից է»,- նշել է ԱԺ պատգամավորը։
Ուսանողների հետաքրքրության շրջանակը եղել է ընդգրկուն եւ բազմազան։ Հարցերն առնչվել են օրինագծերի ընդունման ընթացակարգին, կալանավայրերում բուժսպասարկմանը, խորհրդարանական կառավարման համակարգին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն։
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ բարեփոխված ՀՀ Սահմանադրությունը մարդակենտրոն է եւ այն երաշխավորում է մարդու իրավունքների պաշտպանությունը։
Ընդունված ավանդույթի համաձայն՝ ուսանողները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են օրվա բանախոսի հետ։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 17-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած...
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ խմբակցությունները նոյեմբերի 17-ին հանդիպել են փորձագիտական առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ՝ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի...
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Պերե Վիլանովա Թրիասին, Պիեր Գարոնին եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներ Ալեքսեյ Գրոմովին եւ Վասիլ Վաշչանկային: Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով արդյուն...
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը՝ պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննար...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի սեմինարին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 22-26-ը ներառյալ Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: ...