Տպել
20.11.2017
Արա Բաբլոյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվա էր մեկնել՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ՀՀ խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 18-ին ներկա են գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ «Հաղորդակցման լեզուն՝ երաժշտություն» խորագրով համերգին, որը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում:

Համերգը կազմակերպվել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում երկու երկրների մշակույթի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան եւ «Ռոսկոնցերտ»-ի աջակցությամբ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել է հայ եւ ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանի, Վլադիմիր Սպիվակովի, Էդուարդ Թոփչյանի եւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...