Տպել
21.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի օրվան նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 26-28-ը ներառյալ Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 50-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Կիեւ (Ուկրաինա) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Աղվան Վարդանյանը (նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը), Վահե Էնֆիաջյանը (նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը) եւ Գեւորգ Գորգիսյանը (նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը):

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման ու նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդման միավորված հանձնաժողովի, պաշտպանության եւ անվտանգության, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ երկու մշտական հանձնաժողովների համատեղ նիստերին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 27-30-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը (նոյեմբերի 26-30-ը ներառյալ), ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ռոմիկ Մանուկյանը եւ Կարեն Բեքարյանը:


21.11.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բելառուսի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Էդուարդ Շարմազանովը խորհրդա...

21.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Արա Բաբլոյանը շնորհավորել է տիկին Գիսլադոտիրին  ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաք...

21.11.2017
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանու...

21.11.2017
Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը եւ հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագ...