National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
22.11.2017
Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ԵՄ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հերիբերթ Հիրթեին:

Հերիբերթ Հիրթեն Հայաստան է այցելել նոյեմբերի 22-ին Երեւանում կայանալիք «Քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը եւ հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Հերիբերթ Հիրթեին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի Բունդեսթագի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Բունդեսթագի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:

ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Հերիբերթ Հիրթեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է Հայաստան-Գերմանիա հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների խթանման համար:

Անդրադառնալով քրիստոնեական համայնքների խնդիրներին՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքում, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայկական համայնքների անվտանգության, ինչպես նաեւ մշակութային ժառանգությունների պահպանման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ մտքի, խղճի ազատության գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Արմեն Աշոտյանը արժեւորել է երկու պետությունների խորհրդարաններում բարեկամության խմբերի միջեւ արդյունավետ եւ կառուցողական գործունեությունը: Նա հույս է հայտնել, որ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամական խմբերում չեն ընդգրկվի այն գերմանացի պատգամավորները, որոնց անուններն առնչվում են «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալի հետ:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային հանրության կողմից՝ ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչումը քայլ է՝ կանխելու մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացումը:

Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին:


22.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 22-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկմանը ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, փոր...

22.11.2017
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հանդիպումն Ազգային ժողովում
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների՝ Ազգային ժողովում հանդիպման ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am