Տպել
24.11.2017
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի եւ Սամվել Նիկոյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին», «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանի տեղեկացմամբ՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխություններով, որի 13-րդ գլուխը նվիրված է Հաշվեքննիչ պալատին: Առաջարկվող նախագծի 2-րդ գլխում սահմանվում են Հաշվեքննիչ պալատի գործունեության սկզբունքները, որոնք բխում են ինչպես նոր Սահմանադրության դրույթներից, այնպես էլ INTOSAI հռչակած չափանիշներից: «Նախագիծը համապատասխանում է Լիմայի եւ Մեխիկոյի հռչակագրերին, ինչպես նաեւ ֆինանսական վերահսկողության միջազգային դրույթներին եւ ղեկավար ուղենիշերին (ISSAI): Նախագծի մշակման ընթացքում աշխատանքային խմբի կողմից 4 դիմում է ներկայացվել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին, պարզելու համար նախագծում նախատեսվող ձեւակերպումների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: Դիմումներում ներկայացված հարցադրումների վերաբերյալ խորհրդից ստացված առաջարկությունները ներառված են նախագծում»,- ասել է Գագիկ Մինասյանը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում այն իրավական հենք կհանդիսանա ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի կողմից հանրային ֆինանսների կառավարման գործընթացում ժամանակակից պահանջների համապատասխան էական ու կառուցողական ներդրում ունենալու համար, ինչը կբարձրացնի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը: Միաժամանակ, ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը համահունչ կլինի զարգացած երկրներում, մասնավորապես ԵՄ-ում գործող հասկացություններին եւ չափանիշներին: Հանձնաժողովը փաթեթին տվել է դրական եզրակացություն: Այն կառաջարկվի ընդգրկել ՀՀ ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգի նախագծում՝ առաջին ընթերցմամբ քննարկելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրի» նախագիծը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է հիմնական զեկուցող ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, եւս ստացել է դրական եզրակացություն ՝ ընդգրկվելու համար ՀՀ ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է նաեւ 2017 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած տեղեկատվությունը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ 2017 թվականի առաջին ինն ամիսների տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ մեր երկրում տնտեսության զարգացումն ընթանում է նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների եւ արդյունաբերության աճով: Տնտեսական աճն ուղեկցվել է ներքին պահանջարկի աճով: Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...