Տպել
28.11.2017
«Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում». Էդուարդ Շարմազանով
1 / 7

Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ նոյեմբերի 28-ին այցելել է Պիսկարյովյան գերեզմանատուն:

ՀՀ ԱԺ պատգամավորների, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ ԱԺ փոխնախագահը ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի շրջափակման ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել նաեւ Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Պատվիրակության անդամները կարեւորել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հարցում հայ ժողովրդի ներդրումը: Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ոչ միայն բարեկամ ռուս ժողովրդի, այլ նաեւ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն է: Հարյուր հազարավոր հայորդիներ պատերազմի առաջին իսկ օրերին մեկնեցին ռազմաճակատ: Ես ինքս ռազմաճակատ կամավոր մեկնած, խորհրդային զինվոր Պետրոս Ավագյանի թոռն եմ եւ հպարտ եմ, որ պապս Ստալինգրադի հերոսական հաղթանակի կերտողներից մեկն էր: Լենինգրադի հողում հազարավոր հայեր պաշտպանում էին Լենինգրադը ֆաշիզմից: Լենինգրադի երկինքը պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, ծովը՝ ադմիրալ Իսակովը, Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին, իսկ մշակութային կյանքը՝ Վահրամ Փափազյանը: Անուրանալի է հայ ժողովրդի հերոս զավակների դերը Լենինգրադի շրջափակման հաղթահարման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում»:



28.11.2017
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ մասնագիտական կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների շուրջ
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով: Լսումներին մասնակցել...

28.11.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին: Հանդիպման ընթացքում կ...

28.11.2017
Էդուարդ Շարմազանովն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին: Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Զավարզինի առաջարկով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը միաձայն ընտրվել է ԱՊ...

28.11.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորել երկկողմ կապերի հետագա զա...

28.11.2017
«Հայ-ռուսական հարաբերություններն իրապես դաշնակցային բնույթ են կրում». Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում նոյեմբերի 27-ին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են...