National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
01.12.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 3

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների:

Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցողի` նախագծերի ընդունումը բխում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի, էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առեւտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման եւ դրա հետ կապված ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, այլ պետական մարմինների եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները հստակեցնելու անհրաժեշտությունից:

Հայկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաեւ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի առեւտրի հնարավորություններն օգտագործելու նպատակով: Միջսահմանային առեւտուրը փոխշահավետ հնարավորություններ կընձեռի եւ կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Քննարկված հարցերին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ նիստ է գումարել: Նիստի ընթացքում քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում Հայաստան: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ յուրաքանչյուր զորակոչի համար կվճարվի նվազագույն ամսական աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար: Սույն օրենքը ընդունվելու դեպքում այն գործելու է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ այս օրենքի նախագիծը պաշտպանության նախարարության կողմից դիտարկվում է որպես ծառայության օրինական խոչընդոտ, եւ նախարարությունը շարունակում է մնալ այս օրենքի քննադատը: Նա նաեւ տեղեկացրել է, որ սույն օրենքի ժամկետները չեն երկարաձգվելու:

Արտակ Զաքարյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը եւ «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի դրույթների վերանայման անհրաժեշտությամբ:

«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս Արտակ Զաքարյանը նշել է, որ, ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, օրենքի նախագծով հստակեցվում են ՀՀ ԶՈՒ զինծառայողների համազգեստի եւ տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված հարաբերությունները: Ըստ նրա՝ ռազմաարդյունաբերական ոլորտում իրականացվող քաղաքականության նպատակը ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի գործունեության զարգացումն ապահովելն է:

«ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես հանձնաժողովին ներկայացրել է Արտակ Զաքարյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: Համաձայնագրով սահմանվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին տրամադրում է պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Ըստ համաձայնագրի՝ հայկական կողմը վարկը պետք է օգտագործի 2018-2022 թվականների ընթացքում: Արտակ Զաքարյանի խոսքով՝ սույն համաձայնագրով պայմանավորված ռազմատեխնիկական առումով ՀՀ-ը լուրջ համալրում կունենա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի, Գալուստ Սահակյանի, Մարգարիտ Եսայանի համատեղ հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին եւս հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ու քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:



01.12.2017
Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով
Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով: Լսումները կազմակերպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները՝ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությա...

01.12.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ: Կողմերը դրական են գնահատել համագործակցության փոխադարձ նպատակներն ու համատեղ ջանքերը եւ կարեւորել համակարգման շարունակականությունը: Հանդիպ...

01.12.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ
«Հարգարժա՛ն դեսպաններ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ցանկանում եմ ողջունել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների այս համատեղ նախաձեռնությունը՝ խորհրդարանական լսումներ կազմակերպել ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ: Այսօրվա խորհրդարանական լսումների թեման ...

01.12.2017
«Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպված «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների...

01.12.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միգրացիայի հիմնախնդրին նվիրված համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի դեկտեմբերի 7-10-ը ներառյալ Կլուժ-Նապոկա (Ռումինիա) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի, մոնիթորինգի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am