Տպել
04.12.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 4

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհուրդը հաստատել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: ՀՀ Ազգային ժողովի խորհրդի կողմից նիստի ընթացքում սահմանվել են նաեւ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: ՀՀ ԱԺ խորհուրդը որոշել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը սահմանել 3 ժամ, իսկ հարցուպատասխանը չսահմանափակել: «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է  2 ժամ:

ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 20 հարց, իսկ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 41 հարց: