National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
05.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
05.12.2017
Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստեր: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը:

Խորհրդարանի քվեարկության արդյունքում դրական եզրակացություն չի ստացել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը չստացած, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Խորհրդարանը հաստատել է որոշ հարցեր հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ առաջարկը:

Պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում օրենսդիր մարմին այցելած եւ ԱԺ աշխատանքներին հետեւող, Երեւանի Ռուբեն Սարգսյանի անվան «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը քննարկման է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Պայմանագրով նախատեսվում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման եւ նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները, բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք նույն պայմանագրի համաձայն, նախատեսվում է վերապահել ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությանը: Պայմանագրում նաեւ տեղայնացվել են ներկայումս գործող առանձին մաքսային իրավահարաբերություններ կարգավորող միջազգային պայմանագրերի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների դրույթները` դարձնելով այն մաքսային իրավահարաբերությունները կարգավորող հիմնական եւ համապարփակ միջազգային պայմանագիր: ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ընդունման հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միությունում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է: ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը կառուցված է էլեկտրոնային հայտարարագրման սկզբունքի կիրառման վրա: ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի բոլոր դրույթները կիրառելի կլինեն եւ լիարժեքորեն կարող են գործել էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցման դեպքում: Միաժամանակ՝ կատարված են բացառություններ որոշ դեպքերի համար? ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխում, մաքսային տարանցման, միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դեպքում եւ այլն: Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես, ապրանքների բացթողումը կատարվելու է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում` ներկայումս մաքսային հայտարարագրի գրանցումից հետո սահմանված 1 աշխատանքային օրվա փոխարեն: Վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով ներկայումս սահմանված 2+2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետի փոխարեն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսվում է կիրառել միանգամից 4 ամիս ժամկետը` առանց երկարաձգման հնարավորության: Հստակեցվել են գործող մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերին վերաբերող կարգավորումները:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը պայմանագրի վերաբերյալ ներկայացրել է Գագիկ Մելիքյանը:

Պայմանագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Խոսրով Հարությունյանը դրական է գնահատել պայմանագրի առկայությունը՝ նշելով, որ այն քննարկվել է բազմիցս, վեր են հանվել Մաքսային օրենսգրքի առանձնահատկությունները: Ըստ նրա՝ օրենսգիրքը բխում է տնտեսվարողների շահերից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված ակնկալիքները չեն արդարացել, եւ աշխատուժի շուկայում տեղաշարժը չի ավելացել: Պարոն Փաշինյանը նշել է, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկումների համար եւ կարեւորել հանրային իրազեկման հարցը: Պարոն Միրումյանն անդրադարձել է մտավոր սեփականության օբյեկտների ներկրման հետ կապված խնդիրներին եւ պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նույնպես Վախթանգ Միրումյանը: Նա նշել է, որ խոսքը վերաբերում է տնտեսված միջոցները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելուն եւ արձանագրել, որ առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն եղել: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվել են հանձնաժողովում, եւ հանձնաժողովի կողմից ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկը:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե որքանով է նպատակահարմար որեւէ կառույցում արտաբյուջե ունենալը, Խոսրով Հարությունյանը նշել է, որ խոսքը արտաբյուջե ունենալու մասին չէ, այլ Պետական եկամուտների կոմիտեի արտաբյուջետային տնտեսված գումարների տնօրինման. դրանք պետք է տնօրինի ՀՀ կառավարությունը:

«Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ով նշել է, որ առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել համաձայնագիրը, որը հնարավորություն կտա Հայաստանին Գերմանիայի աջակցությամբ լուծել սպառազինության հին միջոցների ոչնչացման եւ ապամոնտաժման հարցը: Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ կձեւավորվի Վստահության հիմնադրամ, որը միջոցներ կտրամադրի հին զինատեսակները եւ զինտեխնիկան վերացնելու համար:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը՝ այս ծրագրի իրականացումը համարելով այդ գործընկերության լավագույն դրսեւորումներից մեկը: Ըստ հարակից զեկուցողի՝ իր ղեկավարած հանձնաժողովը երկար ժամանակ բանակցություններ է վարել այս համաձայնագրի շուրջ: ՀՀ-ն է որոշելու ոչնչացման ենթակա միջոցների ցանկը, իսկ աշխատանքներն իրականացվելու են Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է կողմ քվեարկել համաձայնագրին եւ ընդունել համապատասխան օրենք:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ? Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը նույնպես խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Արտակ Զաքարյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ այս համաձայնագրի վավերացմամբ ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչեւ 100 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Հայկական կողմը վճարելու է վարկի տասը տոկոսը եւ օգտագործելու է վարկը 2018-2022 թվականներին, վարկի առաջին վճարումը կատարվելու է 2023 թվականին: Պետական արտահանման վարկը պետք է վերադարձվի 15 տարվա ընթացքում, իսկ ռազմական տեխնիկայի մատակարարումները կկատարվեն հինգ տարվա ընթացքում:

Հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը եւ նշել, որ հանձնաժողովում հանգամանալից քննարկվել են համաձայնագրի հետ կապված խնդիրները, եւ ՀՀ ԱԺ պատգամավորները կարող են ծանոթանալ ձեռք բերվող սպառազինության միջոցների ցանկին: Կորյուն Նահապետյանն առաջարկել է վավերացնել համաձայնագիրը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Աղվան Վարդանյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է նախագծի համահեղինակ Կարինե Աճեմյանը: Տիկին Աճեմյանը նշել է, որ առաջին ընթերցումից երկրորդն ընկած ժամանակահատվածում եղել են առաջարկներ, որոնք չեն ընդունվել: Հիմնական զեկուցողի խոսքով՝ օրենքի նախագիծն ուղղված է ժողովրդագրական խնդրի լուծմանը, այն չի կարող դառնալ բանակում ծառայելուց խուսափելու գործիք:

Հարակից զեկուցող Արտակ Զաքարյանը նշել է, որ օրինագծի հեղինակների հետ ՊՆ-ն մշակել է ընդհանուր մոտեցումներ, սակայն սա վերջին հնարավորությունն է, քանի որ օրենքի գործողության ժամկետը սահմանափակ է:

Հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանը նշել է, որ տարբեր խմբակցություններ եւ պատգամավորներ ներկայացրել են գրավոր եւ բանավոր առաջարկներ: Նա կոչ է արել հայրենակիցներին օգտվել այս բացառիկ հնարավորությունից:

Մտքերի փոխանակության ընթացքում Գեւորգ Գորգիսյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության՝ տարբերակված մոտեցում ցուցաբերելու առաջարկին՝ նշելով, որ տարբեր են խնդիրները եւ դրանց լուծումները, ուստի բոլորի նկատմամբ չի կարելի կիրառել նույն մոտեցումը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է հանել գումարային դրույքաչափը, քանի որ մարդկային ռեսուրսի կարիք մեր երկիրն ավելի ունի, քան գումարի: Նա նշել է, որ գումար չունեցող, սակայն վերադառնալ ցանկացող երիտասարդների համար պետք է լինի այլընտրանք:

Կորյուն Նահապետյանն իր եզրափակիչ ելույթում փաստել է, որ, իրոք, ամենակարեւորը մարդկային կապիտալն է, ոչ թե գումարը: Եվ խորհրդարանը պետք է վերահսկի այս օրինագծի ընդունմանը հաջորդող գործընթացների թափանցիկությունը:

Արտակ Զաքարյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին:

Կարինե Աճեմյանը նշել է, որ երիտասարդները պետք է գիտակցեն բանակում ծառայելու կարեւորությունը, քանի որ բացի հայրենիք վերադառնալու խնդրից, կա նաեւ հզոր բանակ ու հայրենիք ունենալու խնդիրը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության պահանջներին: Վերանայվում են ոլորտում ՀՀ Նախագահի իրավասություններին վերաբերող դրույթները, հստակեցվում են այլընտրանքային աշխատանքային ծառայողներին ծառայությունից արձակելու դեպքերը եւ կարգը, այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնող եւ հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկելիս հանձնաժողովի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի սահմանման կարգը: Այլընտրանքային աշխատանքային ծառայողների մասով օրենքով չկարգավորված աշխատանքային հարաբերությունները կարգավորվելու են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սասուն Միքայելյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ գործընկերներին առաջարկելով կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Արտակ Զաքարյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել նաեւ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որով հստակեցվում են զինծառայողների համազգեստի եւ տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվել է ՀՀ կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (կիրարկող արձանագրություն) արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագրի կիրառման մասին արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Հիմնական զեկուցողը կարեւորել է ռեադմիսիոն գործընթացը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում: Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: Համաձայնագրով սահմանված են հետընդունման մասով Հայաստանի եւ Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների պաշտպանությունը եւ մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուիզա Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ: Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն փրկարարական ուժերի գործունեության հետ կապված հարաբերությունները, կվերանան փրկարարական ուժերի գործունեությունը սահմանող իրավական ակտերում եղած հակասությունները: ՀՀ տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, փրկարարական աշխատանքներում ՀՀ փրկարար ուժերի, այդ թվում Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի ներգրավումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, եւ այդ գործընթացը կկազմակերպվի եւ կիրականացվի առավել արագ ու արդյունավետ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ու «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթները: Գլխադասային հանձնաժողովները օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ տվել են դրական եզրակացություն:
 
Օրվա վերջին նիստում պատգամավորները «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ հանդես են եկել հայտարարություններով:




05.12.2017
Բաց դասեր ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին խորհրդարան էին այցելել Երեւանի «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, ինչպես նաեւ «Եվրասիա» միջազգային համալսարանի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի աշխատանքին:...

05.12.2017
Տեղեկատվություն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի անցկացման վերաբերյալ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 08.12.2017, ժամը 14:00, 214 սենյակ: ...

05.12.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Արեւելյան գործընկերության գործընթացներին նվիրված համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի դեկտեմբերի 3-5-ը Թբիլիսի (Վրաստան) են գործուղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միհրան Հակոբյանը եւ Մանե Թանդիլյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS