Տպել
06.12.2017
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 6-ին խորհրդարան էին այցելել Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները:

Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի, մասնավորապես՝ գալիք տարվա պետական բյուջեի ընդունման գործընթացին, այնուհետեւ արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Ողջունելով ուսանողներին ՀՀ Ազգային ժողովում, Մարգարիտ Եսայանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, օրենսդրական գործունեությունը, մշտական հանձնաժողովների աշխատանքը:

Անկաշկանդ զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորն իր տեսակետներն է հայտնել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների, հասարակական-քաղաքական տարբեր երեւույթների վերաբերյալ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, տիկին Եսայանը կարեւորել է խնդրի խաղաղ հանգուցալուծումը:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին ու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հանդիպումն ավարտվել է ավանդական դարձած լուսանկարով:



09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...