Տպել
07.12.2017
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 7-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 52 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի աշխատանքին: Արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել նրա գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին, մշտական հանձնաժողովների գործառույթներին:

Նա ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերն ու օրենսդրության աշխատանքները:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին, աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն ընտրելուն, 12-ամյա կրթական համակարգի դրական ու բացասական կողմերին եւ բազմաթիվ այլ հարցերի:

Ռուզաննա Մուրադյանը հորդորել է աշակերտներին զբաղվել ինքնակրթությամբ:



07.12.2017
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի այս օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգ...