Տպել
08.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը, գնահատելով դեսպանի ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների ընդլայնման եւ խորացման գործում, նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունից փրկված եւ Ռումինիայում ապաստանած հայերի սերունդներն այսօր այդ երկրի արաժանապատիվ քաղաքացիներ են:

Անդրադառնալով նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը, բացելով դռները դեպի Եվրոպա եւ ԵԱՏՄ, պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության կայացմանը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային այլ հարթակներում եւս բարեկամ երկրների համագործակցության եւ միմյանց սատարելու կարեւորությանը:

Սորին Վասիլեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է Հայաստանում իր պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին: Դեսպանը կարեւորել է երկու ժողովուրդների արժեհամակարգի եւ պատմական ճակատագրի ընդհանրությունները:

Սորին Վասիլեն ուրախությամբ փաստել է, որ իր առաքելության իրականացման ժամանակահատվածում ականատես է եղել մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին՝ դեսպանն արձանագրել է, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը մեծ ներուժ եւ հնարավորություն ունի կամուրջ դառնալու ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ:

Դեսպան Վասիլեն երախտագիտություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին Ռումինիայի դեսպանության հետ համագործակցելու եւ բարեկամական երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը նպաստելու համար:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը դեսպանին մաղթել է հաջողություն եւ նոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...