ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Ողջունելով Բրեդլի Բուզետտոյին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ առկա արդյունավետ համագործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ այլ ոլորտներում ընթացող բարեփոխումներին:
Արա Բաբլոյանն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարմանն անցնելու կարեւորությունը, կատարվելիք օրենսդրական փոփոխությունները, խորհրդարանի վերահսկողական գործառույթների ընդլայնումը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, խոսելով խորհրդարանի գործունեության թափանցիկության մասին, ընդգծել է նաեւ օրինաստեղծ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության, ինչպես նաեւ հանրության իրազեկվածության ապահովման կարեւորությունը:
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի մասնակցությունն այդ աշխատանքներում:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փոխգործակցությունը կլինի շարունակական եւ արդյունավետ:
Բրեդլի Բուզետտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: Նա նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նպատակ ունի բարձրացնել խորհրդարանի գործունեության արդյունավետությունն օրենսդրական եւ վերահսկողական տեսանկյունից: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, օրենսդիր մարմնի գործառույթների իրականացման թափանցիկությանը, հաշվետվողականությանը, խորհրդարանական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի արձանագրած հաջողություններին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնություններին:
ԳՄՀԸ հայաստանյան անձնակազմն այցելել է ՀՀ Ազգային ժողով
Դեկտեմբերի 11-ին ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան անձնակազմի ճանաչողական այցը ՀՀ Ազ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել: ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է երեք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են հանձ...
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 11-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նի...
Տեղեկատվություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` 11.12.2017, ժամը 13:00, 214 սենյակ: ...