Տպել
12.12.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվա եւ Լատվիա
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 12-16-ն աշխատանքային այցով կլինի Լիտվայում եւ Լատվիայում:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի, Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեի, երկու երկրների խորհրդարանների արտաքին եւ եվրոպական հարցերով հանձնաժողովների նախագահների, ԱԳՆ պատասխանատուների, պատգամավորական բարեկամական խմբերի անդամների հետ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...