National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
13.12.2017
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված որոշ օրինագծեր: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:

Նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Սարգսյանը նշել է, որ օրինագիծը խրախուսում է արտահանումը, եւ ապահովում շրջանառու միջոցների վերադարձը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ չորս օրինագծի քվեարկություն տեղի կունենա դեկտեմբերի 14-ի նիստում, որպեսզի առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում պատգամավորները ներկայացնեն իրենց առաջարկությունները:

ՀՀ ԱԺ արտահերթ նիստը կշարունակվի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին:


13.12.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ  արտահերթ նիստում քննարկել է երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվեն դեկտեմբերի 12-ին գումարված եւ շարունակվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:  «Շա...

13.12.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիտվա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Դեկտեմբերի 13-ին խորհրդարանական պատվիրակու...

13.12.2017
«Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը». Էդուարդ Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ, եվրոպական կապերի հանձնաժողովի ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS