National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
13.12.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ  արտահերթ նիստում քննարկել է երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվեն դեկտեմբերի 12-ին գումարված եւ շարունակվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:   

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային հաշվառման ընթացակարգերի հստակեցմանը եւ պարզեցմանը: Նշվել է, որ նախագծի անհրաժեշտությունը բխում է ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գործող խմբային համակարգի կատարելագործման եւ 2017 թվականի համար նույնպես հարկ վճարողներին գծային մեթոդով հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորություն սահմանելու անհրաժեշտությունից:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Այն հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել կորպորատիվ կառավարման միջազգային պրակտիկայում ընդունված առավել արդիական սկզբունքներին: Նշվել է, որ նախագծի ընդունման դեպքում հնարավոր է բարելավել «Գործարարությամբ զբաղվելը» Համաշխարհային բանկի զեկույցում ՀՀ դիրքը:

Նույն օրը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվեն դեկտեմբերի 12-ին գումարված եւ շարունակվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյանը ներկայացրել է առաջարկություն, որն ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացուցչի կողմից:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


13.12.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիտվա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Դեկտեմբերի 13-ին խորհրդարանական պատվիրակու...

13.12.2017
«Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը». Էդուարդ Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ, եվրոպական կապերի հանձնաժողովի ն...

13.12.2017
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված որոշ օրինագծեր: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նախագիծը խորհրդարանի քննարկմանն է նե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS