Տպել
14.12.2017
«Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը». Էդուարդ Շարմազանով
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Դարյուս Սկուսեւիչյուսի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լիտվական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի եւ առանձնահատուկ ընդգծվել այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերը: Անդրադառնալով հայ-լիտվական քաղաքական ու առեւտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակություն են հայտնել առեւտրի ակտիվացման կապակցությամբ եւ ընդգծել այդ ոլորտում առկա մեծ ներուժը:

Զրուցակիները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

«Թուրքիան անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչը դատապարտելի եւ անթույլատրելի է: Ավելին, Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը ոչ թե նպաստում է տարածաշրջանային կայունությանը, այլ, ընդհակառակը, խրախուսում է Ադրբեջանին ռազմատենչ քաղաքականության իրականացման հարցում: ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը»,-փաստել է պարոն Շարմազանովը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը պատմական է»,-ընդգծել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...