Տպել
18.12.2017
«Ռազմավարական հաղորդակցություն» թեմայով աշխատաժողով Դիլիջանում
1 / 2

«Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին խորհրդարանական վերահսկողությունը եւ ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ Տավուշի մարզի «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցում դեկտեմբերի 16-17-ը կազմակերպվել էր «Ռազմավարական հաղորդակցություն» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների փորձագետներ ու ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ:

Աշխատաժողովի շրջանակում իրականացվել է այց Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, ուր քննարկումներ են ծավալվել սպառողական զամբյուղի կառուցվածքի, գնաճի, ԿԲ-ի կառավարման մոդելների վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում դասախոսությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայից փորձագետ Ջոն Ուայթը, ով ներկայացրել է պետական կառավարման ոլորտում հաղորդակցության կազմակերպման, խորհրդարանական գործունեության թափանցիկության ապահովման հարցում բրիտանական փորձը: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ներկայացրել է ռազմավարական հաղորդակցության պլանավորման, հաղորդակցության թիրախի ընտրությանն ու նպատակներին հասնելու ուղիները: Քննարկումներ են ծավալվել նաեւ հարցազրույցի արդյունավետ կազմակերպման մեխանիզմների շուրջ, վերլուծվել են մշտադիտարկված էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումները:

Նշենք, որ «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին խորհրդարանական վերահսկողությունը եւ ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագիրն իրականացվում է Երեւանում բրիտանական դեսպանատան օժանդակությամբ:


18.12.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Դեկտեմբերի 18-ին արտահերթ նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումն...

18.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլլերին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում, բարձր է գնահատել ՀՀ-ի քսանհինգամյա համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որն արձանագրել է դրական զարգացումներ: ՀՀ ԱԺ նախագահն անդրադար...

18.12.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 18.12.2017, ժամը 11:00, 414 սենյակ, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 18.12.2017, ժամը 13:00, 314 սենյակ, ...