National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.12.2017
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 6

Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

Պատգամավորները շարունակել են երկրորդ ընթերցմամբ քննարկել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջին ընթերցմամբ քննարկման է առաջարկել «ՀՀ դատական օրենսգիրք» օրենսդրական նախաձեռնությունը: Սահմանադրական օրենքի նախագծով ամրագրվում են դատական իշխանության կազմակերպման եւ գործունեության հիմունքները եւ սկզբունքները, սահմանվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կառուցվածքը, կազմը եւ նրանց իրավասության տիրույթները` որպես Սահմանադրությամբ չնախատեսված մասնագիտացված դատարան ամրագրելով սնանկության դատարանը: Կարգավորվել են դատարանների եւ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը, ամրագրվել են դատավորի գործունեության երաշխիքները, նախատեսվել են դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոնները, նախատեսվել են դատական սանկցիաների տեսակները եւ դրանք կիրառելու հիմքերն ու կարգը: Սահմանվել են դատավորի գործունեության գնահատման չափանիշները, կարգավորվել են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման եւ գործունեության հետ կապված հարցերը, այդ թվում` սահմանվել է Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների շրջանակը: Սահմանվել է որակավորման ստուգումների կազմակերպման եւ անցկացման կարգը, հավակնորդներին ներկայացվող պահանջները, տարանջատվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթները, սահմանվել են դրանց շրջանակում դատավորի արդար դատաքննության իրավունքի իրացման բավարար երաշխիքներ: Նախատեսվել է այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու հարցի քննարկման եւ լուծման կարգը, իրացվել են այլ սահմանադրական մոտեցումները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գեւորգ Կոստանյանը: Նա մասնավորապես նշել է, որ օրենսգրքի ընդունումը կնպաստի հանրության շրջանում դատական իշխանության գործունեության նկատմամբ վստահության մեծացմանը, ինչպես նաեւ կբարձրանա արդարադատության որակը:

Նախաձեռնության կապակցությամբ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Տիգրան ՈՒրիխանյանը կարեւորել է դատարանների անկախությունն ու դատավորների ազնիվ եւ անաչառ գործունեությունը: Անհրաժեշտ համարելով դատավորների թվի ավելացումը, պատգամավորն ընդգծել է, որ դա ոչինչ չի տա, եթե դատավորները չգործեն ազնվությամբ:

Գեւորգ Կոստանյանը կարեւորել է Դատական օրենսգրքի ընդունումը եւ նշել, որ այն կփարատի հանրության շրջանում առկա անվստահությունը դատական իշխանության նկատմամբ: Պարոն Կոստանյանն անհրաժեշտ է համարել ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարն ու դատավորների պատասխանատվության վերաբերյալ անհրաժեշտ մեխանիզմների ներդրումը: Նա առաջարկել է այս հարցը կարգավորել առաջինից ընկրոդ ընթերցում ժամանակահատվածում:

Կարեւորագույն բնորոշելով օրենսգրքի նախագիծը՝ Հրայր Թովմասյանը խոսել է դատարանների ներքին անկախության ապահովմանն ուղղված դրույթների եւ առաջարկվող լուծումների վերաբերյալ: Հրայր Թովմասյանն անդրադարձել է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի առանձնահատկություններին եւ նշել, որ այն՝ Բարձրագույն դատական խորհուրդը, փոխարինելու է Արդարադատության խորհրդին: Պարոն Թովմասյանի խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդը լինելու դատական իշխանության անկախությունը երաշխավորող գլխավոր մարմիններից մեկը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Սահմանադրական դատարանի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը փոխնախարարը պայմանավորել է ՀՀ Սահմանադրության փոփոխություններով, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանին վերապահված նոր լիազորությունների արդյունավետ իրականացմամբ: ՍԴ-ին վերապահված նոր լիազորություններն են՝ սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծումը, ՀՀ Նախագահի կողմից որոշակի հարցերով ՍԴ դիմելը, պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցի լուծումը: Սահմանադրական դատարանն անդրադարձ է կատարելու սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին, ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցմանը եւ այլն: Նախագծով հստակ սահմանվում են ՍԴ որոշումների կատարումն ապահովող կառուցակարգերը: Օրենքը հակասահմանադրական ճանաչվելու դեպքում կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի եւ միջոցներ ձեռնարկի օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Նախագծում թվարկված են ՍԴ դատավորի վարքագծի կանոնները, նրա գործունեության երաշխիքները, հստակեցվել են կուսակցությունների գործունեության դադարեցման կասեցմանը վերաբերող դրույթները: Պարոն Հովհաննիսյանը նշել է, որ պատգամավորների առաջարկներն ընդունվել են, եւ նախագիծը լրամշակվել է:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը կարեւորել է նախագծով առաջարկվող փոփոխությունները: Նա կառավարման խորհրդարանական ձեւի անցնելու հարցում էական է համարել սահմանադրական մարմինների միջեւ լիազորությունների հարցով վեճերի լուծումը Սահմանադրական դատարանին վերապահելը: Պարոն Թովմասյանն անդրադարձել է նաեւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, հանրաքվեով ընդունված օրենքների սահմանադրական վերահսկողությանն առնչվող դրույթների կարեւորությանը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը եւս առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը: Հստակեցվել են օրենսգրքում առկա սկզբունքները եւ դրանց իրացման պայմանները, նախատեսվել է ընդդատության մասին վեճերի քննության կարգ, հստակ թվարկվել են քաղաքացիական գործերի ընդդատության տեսակները, սահմանվել են դատավարության մասնակիցների կազմը, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Քաղաքացիական գործերի ենթակայությունը որոշելու համար հստակ սահմանվել է, թե որոնք են քաղաքացիաիրավական վեճերով գործերը, էական փոփոխություններ են կատարվել դատական ծանուցումների մասով, ներդրվել է էլեկտրոնային ծանուցումների համակարգ: Նշվել է, որ բոլոր գործերով նախնական դատական նիստը պարտադիր է լինելու, որոշվելու է գործի համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, սահմանվել են հատուկ հայցային վարույթներ որոշակի գործերով, սահմանվել է դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվեն քաղաքացիական դատավարությունում մրցակցության, կողմերի իրավահավասարության, դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիության, դատավարական խնայողության եւ գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաեւ գործերի քննության արդյունավետությունը եւ քաղաքացիական դատավարության կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ՝ նպաստելով դատարանի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավմանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Հանրագրերի մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին:


20.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանական ժողովրդավարության անցման ընթացքում ՀՀ ԱԺ կարողությունների ամրապնդմանն ...

20.12.2017
Արա Բաբլոյանն այցելել է Ազգային ժողովի տարածքում գտնվող զորանոց
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 20-ին` Ազգային անվտանգության աշխատակցի օրը, այցելել է Ազգային ժողովի տարածքում գտնվող Ազգային անվտանգության պարեկապահակետային ծառայության՝ խորհրդարանի անվտանգությունն ապահովող ստորաբաժանման վերջերս վերանորոգված զորանոց: Արա Բաբլոյանը շրջել է շենքի տարածքով, ծան...

20.12.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցումով քննարկել է «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրե...

20.12.2017
Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահների ասուլիսը
Դեկտեմբերի 20-ին խորհրդարանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի մամուլի ասուլիսը։ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում քննարկված հարցերն առնչվել են...

20.12.2017
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ավարտել է աշխատանքը
Դեկտեմբերի 20-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը շարունակել է 17-րդ նիստի աշխատանքը: ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին եւ տարածաշրջանային վերջին զարգացում...

20.12.2017
Տեղեկատվություն
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 21.12.2017, ժամը 10:30, 107 սենյակ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am