Տպել
23.12.2017
Արա Բաբլոյանն այցելել է Գավառի մանկատուն
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 23-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն:

Հյուրերին ջերմությամբ ու սիրով դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը:

Արա Բաբլոյանը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել պայմաններին ու խնդիրներին, դիտել մանկատան սաների կողմից պատրաստված միջոցառումը, սեղանի թենիս է խաղացել երեխաների հետ:

Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը տեղեկացրել է, որ մանկատանը բնակվում է 60 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 2-ը` բուհերում:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է երեխաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ նշել, որ երեխաների համար լավագույն վայրն ընտանիքն է ու պետք է աշխատել հենց այդ ուղղությամբ:

Մանկատան սաները խորհրդարանի ղեկավարից ստացել են Ամանորի նվերներ:

Խորհրդարանի նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: