Տպել
29.12.2017
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս եւ զինվորական հոսպիտալ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը դեկտեմբերի 29-ին` Ամանորին ընդառաջ, այցելել են Գեղարքունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամաս եւ կայազորային զինվորական հոսպիտալ:

Խորհրդարանի նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:

ՀՀ ՊՆ N զորամասում խորհրդարանի ղեկավարը, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորելով զինվորներին, շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Արա Բաբլոյանը նշել է, որ երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են, ովքեր իրենց կյանքի գնով անառիկ են պահում հայոց սահմանները:

Զինվորական հոսպիտալ այցի շրջանակում Արա Բաբլոյանը շրջել է տարածքով, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել զինծառայողների առողջական վիճակով: Հոսպիտալի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Խաչատրյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հոսպիտալի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:

Զինծառայողները խորհրդարանի ղեկավարից ստացել են Ամանորի նվերներ:


29.12.2017
Միքայել Մելքումյանն այցելել է զորամաս
Դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ պատգամավոր Մերուժան Սիմոնյանն այցելել են ՀՀ զինված ուժերի հարավային ուղղության N զորամաս: Միքայել Մելքումյանը շնորհավորել է զինվորներին եւ սպայական կազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ մարտա...

29.12.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 29-ի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Կարինե Աճեմյանի եւ Մարգարիտ Եսայանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ...