National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.1.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.01.2018
Պարգեւներ՝ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին
1 / 13

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ սպորտի եւ հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգեւատրվել «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներ Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով՝ մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը:

Հունվարի 11-ին հանձնելով պարգեւները՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է.

«Այն, ինչ 1973 թվականին իրագործեցիք դուք եւ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ձեր խաղընկերները, իսկապես հերոսություն էր՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մրցակցության պայմաններում կարողացաք նվաճել Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը եւ ԽՍՀՄ գավաթը»:

Նրա խոսքով՝ այդ լուրջ պայքարում հայ ֆուտբոլիստները հաղթող դուրս եկան՝ կարողանալով մեր ժողովրդին պարգեւել կրկնակի հաղթանակի բերկրանք ու հպարտության պահեր:

«Հավատացեք, այսօր 45 տարի անց էլ մենք ոչ պակաս հպարտություն ենք ապրում: Դուք հայ ժողովրդի համար լեգենդար անձնավորություններ եք»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւս շնորհավորել է արարատցիներին՝ ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է մեր ժողովրդի համար. պետք է նշվի Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, արցախյան շարժման 30-ամյակը, ինչպես նաեւ «Արարատ 73»-ի կրկնակի հաղթանակի 45-ամյակը: 20-րդ դարում հայ ժողովրդի ազգային զարթոնքի հաղթական էջերը վերհիշելով՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ մարզական նվաճումները:

«Դուք կաք ու կլինեք ոչ միայն մեր մարզական աշխարհի, այլ նաեւ հասարակական կյանքի ամենավառ աստղերից»,-փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:


11.01.2018
Ստացվել է 692 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2017 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները: Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ...

11.01.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունվարի 11-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր: ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություներ է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am