National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.1.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.01.2018
«Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ հունվարի 22-ին կազմակերպել էր «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որը նախագահել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Բացման խոսքում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հանձնաժողովն առաջին անգամն է նման ձեւաչափով քննարկումներ անցկացնում՝ հույս հայտնելով, որ նման աշխատանքային քննարկումներն ի դերեւ կհանեն Սփյուռքի հետ կապերի ակտիվացման գործում նոր մեխանիզմներ թե՛ հանրայնացման հետ կապված եւ թե՛ քաղաքական հարթակի առավել արդյունավետ կիրառման համար:

Հիմնական զեկուցող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է հայկական սփյուռքի զարգացման փուլերը, այս ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը, պետական բյուջեի շրջանակում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:

ՀՀ ԱԺ պատգամավորները հարցեր են հղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են ներդրումներին, ՀՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերի եւ Սփյուռքի նախարարության միջեւ փոխգործակցությանը:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Սփյուռքի հետ տարվող աշխատանքը խորհրդարանի գերակա ուղղություններից է: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Սփյուռքի կառույցներից պետք է ակնկալել ավելի նպատակային եւ որակական ջանքեր մասնավորապես արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված: Արմեն Աշոտյանը հավելել է, որ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է:

Հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ հայրենադարձության խնդիրը նույնպես լինելու է հանձնաժողովի ուշադրության կետրոնում:


22.01.2018
Տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցելու համար կարող եք զանգահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am