National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26.01.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.01.2018
«Անվիճարկելի է հայ ժողովրդի նշանակալի դերը Լենինգրադի պաշտպանության գործում». Էդուարդ Շարմազանով
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի ուղեկցությամբ հունվարի 26-ին` Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, մասնակցել է «Մեր քաղաքը պաշտպանող լենինգրադցիների քաջությունը» հուշարձանի բացմանը: Արարողությանը մասնակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:

Հուշարձանի կառուցումը նախաձեռնել եւ օժանդակել է հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանը: Հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Էդուարդ Շարմազանովին, Վյաչեսլավ Մակարովին, Գեորգի Պոլտավչենկոյին եւ Հրաչյա Պողոսյանին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Հարգելի գործընկերնե՛ր,

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի եւ նացիզմի դեմ պայքարը մեր ժողովուրդների համատեղ հաղթանակն է: Պատերազմի առաջին օրերից հարյուր հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ՝ պաշտպանելու մարդկությանը ֆաշիստական բռնազավթումից: Լենինգրադի հերոսական պաշտպանությունը Հայրենական մեծ պատերազմի ամենանշանակալի իրադարձություններից մեկն է: Այստեղ իրենց մահկանացուն են կնքել շուրջ քսան հազար հայորդիներ: Անվիճարկելի է հայ ժողովրդի նշանակալի դերը Լենինգրադի պաշտպանության գործում: Պաշտպանելով Լենինգրադը՝ նրանք պաշտպանում էին նաեւ Հայաստանը ֆաշիզմից: Շրջափակման մեջ գտնվող քաղաքի եւ ռազմաճակատի պարենի ապահովումը ղեկավարում էր Անաստաս Միկոյանը, Բալթիկ ծովում Լենինգրադը պաշտպանում էր ծովակալ Իսակովը, աշխարհահռչակ արեւելագետ Հովսեփ Օրբելին կազմակերպում էր Էրմիտաժի թանգարանային նմուշների տարհանումը, իսկ Լենինգրադի երկինքը պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը:

Հարգելի բարեկամնե՛ր,

այսօր բացելով այս հիասքանչ հուշարձանը՝ մենք եւս մեկ անգամ մեր վճռական «ոչ»-ն ենք ասում ֆաշիզմի, նացիզմի ու այլատյացության ցանկացած դրսեւորման: Լենինգրադի պաշտպանությունը մեր ժողովուրդների միասնական հաղթանակն է, եւ մենք իրավունք չունենք մոռացության մատնելու այդ հերոսական սխրանքը»:


26.01.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2018 թվականի հունվարի 28-31-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը...

26.01.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է Կորեայի Հանրապետության ԱԺ խոսնակ Չունգ Սե-կյունին
«Խոր ցավով տեղեկացա Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի մասին, որը տասնյակ զոհերի եւ բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունու...

26.01.2018
Կայացել է Ազգաբնակչության աճի եւ վերարտադրողական առողջության խնդիրներով զբաղվող խորհրդակցական աշխատանքային խմբի նիստ
Հունվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում կայացել է Ազգաբնակչության աճի եւ վերարտադրողական առողջության խնդիրներով զբաղվող խորհրդակցական աշխատանքային խմբի նիստը: Նշենք, որ այն ի սկզբանե ղեկավարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այժմ խորհրդարանի ղեկավարի առաջարկով աշխատանքային խմբի ղեկավարի գործառույթները հան...

26.01.2018
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հյուրընկալվել են Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները  եւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ հունվարի 25-ին հյուրընկալվել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը: Բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ երկու հարեւան երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավ...

26.01.2018
Խորհրդարանական լսումներ ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունվարի 26-ին տեղի են ունեցել «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր...

26.01.2018
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիա
Հունվարի 28-30-ը պաշտոնական այցով Բրատիսլավայում (Սլովակիայի Հանրապետություն) կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը: Այցի ընթացքո...

26.01.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հրավերով հունվարի 26-27-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այցի շրջանակում պատվիր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS