Տպել
26.01.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2018 թվականի հունվարի 28-31-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Բյուրոյի նիստին մասնակցելու համար 2018 թվականի հունվարի 31-ից փետրվարի 3-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը: