Տպել
29.01.2018
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների՝ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

«ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջարկվում է բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին վերապահել իրավասություն՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Բնապահպանության նախարարի տեղակալը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել նաեւ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Ըստ հիմնական զեկուցողի` ՀՀ կառավարությունը իրականացնում է տեսչական համակարգի օպտիմալացման եւ նոր ստեղծվող տեսչական մարմինների արդյունավետ գործունեության ապահովման քաղաքականություն: Խաչիկ Հակոբյանը, կարեւորելով նախագծերի ընդունումը, նշել է, որ այն կվերացնի ՀՀ օրենսդրության մեջ առկա անհամապատասխանությունները եւ կապահովի ստեղծված բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կարեւորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մասնավորապես նշել է, որ առաջարկվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր եւ պարտադիր: Կամավոր հիմունքով միավորումը ստեղծվում է համայնքների ավագանիների կողմից, իսկ մյուսը՝ ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Նախագծով կարգավորվում են միավորումը համալրելու եւ դրանից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները: Սահմանվել են համապատասխան մեխանիզմներ՝ միավորումից դուրս գալու կամ լուծարվելու դեպքերում անդամ համայնքների միջեւ սեփականության բաշխման մասով: Նախատեսվում են նաեւ միավորումների գործունեության դադարեցման, լուծարման դեպքերը եւ դրանց ընթացակարգերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» օրենքների նախագծերի, ինչպես նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի քննարկումները հետաձգվել են երկու ամիս ժամկետով:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...