National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.1.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
30.01.2018
Տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 4

Հունվարի 30-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Քննարկվել է պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գեւորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի եւ Հակոբ Նազարյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես նշել է հիմնական զեկուցող պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ նախագծով առաջարկվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատելիս աշխատողների հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատանքը շարունակելու նախապատվությունը տալ հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաեւ ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը եւ եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա:

Հարակից զեկույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը նշել է, որ առաջարկներն ընդունելի են, սակայն անհրաժեշտություն կա առավել համապարփակ քննարկման: Արդյունքում՝ հանձնաժողովը կայացրել է որոշում ներկայացված նախագիծն առավել համակողմանի լրամշակելու նպատակով քննարկումը հետաձգել մինչեւ երկամսյա ժամկետով:

Հանձնաժողովը մինչեւ երկամսյա ժամկետով հեղինակի բացակայության պատճառով հետաձգել է նաեւ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է Կառավարության հեղինակած «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի նախագծերի փաթեթի ու «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ դրան կից օրենսդրական փաթեթի քննարկումը:


30.01.2018
«ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք կողմնակից ենք կայուն համագործակցության՝ հանուն կայուն զարգացման». Արմեն Աշոտյան
Հունվարի 28-ից քառօրյա այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Արմեն Աշ...

30.01.2018
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հունվարի 30-ին հանդիպել են ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շար...

30.01.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը, Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունվարի 29-ին հանդիպել է Սլովակիայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am