Տպել
31.01.2018
Սլովակիայի նախագահը Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը
1 / 5

Սլովակիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի հետ:

Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ ձեւավորվել են կառուցողական, փոխըմբռնման եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա հիմնված կապեր: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել քաղաքական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ` այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, օրենսդիրների հաճախակի փոխայցերը: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-սլովակյան հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում:

Արա Բաբլոյանը արժեւորել է Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, ինչպես նաեւ նման հանցանքների կանխարգելման հարցում առանձնակի կարեւորել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելը:

Սլովակիայի Հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկան, բարձր գնահատելով երկկողմ համագործակցության մակարդակը, նշել է, որ այն առավել զարգացնելու եւ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու մեծ ներուժ կա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, տարածաշրջանային խնդիրներին, տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին եւ այլ հարցերի:


31.01.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Հունվարի 31-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների՝ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագ...

31.01.2018
Արա Բաբլոյանը Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ Ռոբերտ Ֆիցոն գոհունակությամբ նշել է, որ Սլովա...

31.01.2018
«Ակնկալում ենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019 թ. ընտրությունները». Արմեն Աշոտյան
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ հանդիպման ընթացք...