Տպել
01.02.2018
Կանցկացվեն «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արմեն Աշոտյանի նախագահությամբ փետրվարի 1-ին կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ` «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:

Արմեն Աշոտյանը հանձնաժողովականներին տեղեկացրել է, որ քառօրյա այցով Բրյուսելում գտնվելու ժամանակ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, մանրամասներ ներկայացրել այցի արդյունքների մասին:


01.02.2018
Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-8-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի տեղակալներ Մարինա Կարոբիո Գուշետտին եւ Իզա...