National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.02.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
02.02.2018
ՖԽՎ-ի Բյուրոյի նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը
1 / 1

Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում փետրվարի 2-ին ելույթ է ունեցել ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը.

«Հարգելի պարոն նախագահ,

հարգելի գործընկերներ,

շնորհակալ եմ հրավերի եւ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանում իրականացվող աշխատանքները ներկայացնելու հնարավորության համար:

2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եւ երկու տարվա ընթացքում կնախագահի այդ կազմակերպությունում:

Նման միջազգային աննախադեպ լայնամասշտաբ միջոցառման անցկացումը մեր երկրում Ֆրանկոֆոնիային եւ ֆրանկոֆոն արժեքներին հավատարմության լրացուցիչ վկայություն է եւ կնպաստի այդ արժեքների տարածմանը տարածաշրջանում՝ ի նպաստ համերաշխության, ժողովուրդների իրավահավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակութային բազմազանության եւ այլ արժեքների ու սկզբունքների, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի բոլոր անդամների հետ:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հաջողությունն ապահովելու նպատակը համախմբել է Հայաստանի Հանրապետությանը եւ հայ հանրությանը:

Գալիք հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. իրադարձություն, որը կարեւոր տեղ ունի մեր երկկողմ օրակարգում: Ֆրանկոֆոնիան մեզ համար միայն լեզվական ընդհանրությունների համատեքստում ձեւավորված կառույց չէ. առաջին հերթին այն քաղաքակրթական առաջադեմ արժեքների ընդհանրություն է, ինչն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության առաջընթացի գործում, որի կրողն ու մասն ենք մեզ համարում: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք ընդունում այս գագաթնաժողովի հյուրընկալումը եւ ջանք չենք խնայելու դրա հաջող անցկացման համար:

Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով, որը վարչապետի գլխավորությամբ համակարգելու է գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է նաեւ հատուկ կազմակերպչական կոմիտե, որը սերտ համագործակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պիլոտային հանձնախմբի հետ: ԱԳՆ-ում ձեւավորվել է մշտական քարտուղարություն, որը կապող օղակ կլինի գագաթնաժողովին մասնակից պատվիրակությունների համար:

Գագաթնաժողովի անցկացմանը տրվելու է հատուկ նշանակություն եւ հնչեղություն. մեր նպատակն է խրախուսել պետությունների ու կառավարությունների ղեկավարների միջեւ գործուն եւ ուղիղ շփումները, մասնավորապես գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվող փակ նիստերի եւ երկկողմ հանդիպումների ընթացքում:

Ցանկանում ենք, որ համաշխարհային մասշտաբի այս հավաքը՝ ժողովրդական-զանգվածային հանդիսությունների միջոցով դառնա տոն, որի հիշարժան պահերից մեկը կլինի գագաթնաժողովի առաջին օրվա վերջին՝ հոկտեմբերի 11-ին, նախատեսված համաշխարհային համբավ ունեցող արվեստի ֆրանկոֆոն ներկայացուցիչների մասնակցությամբ գալա-համերգը:

Նախատեսված է նաեւ «Ֆրանկոֆոն գյուղի» հիմնում, որի ընթացքում տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի բազմազանությունը պատկերող մշակութային միջոցառումներ: Այն կգործի քաղաքի կենտրոնում՝ մայրաքաղաք Երեւանի սրտում, որի հիմնադրման 2800-րդ տարեդարձի տոնակատարությունները նախորդելու են գագաթնաժողովի անցկացմանը:

Մտադրված ենք նաեւ աշխատել Ֆրանկոֆոնիայի ուղենշային մի փաստաթղթի՝ «Ապրել միասին» ֆրանկոֆոն դաշնագիր մշակելու եւ կազմելու ուղղությամբ, որը հնարավորություն կընձեռի ի մի բերելու սկզբունքների եւ արժեքների այն ամբողջությունը, որը բովանդակում է «Ապրել միասին»-ը՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, համագործակցություն, կրթություն, «թվային» էկոնոմիկա, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսություն, ինչպես նաեւ ահաբեկչության հանգեցնող արմատականության եւ ծայրահեղականության դեմ պայքար, այլատյացության, ատելության հռետորաբանության, անհանդուրժողականության եւ խտրականության բոլոր դրսեւորումների մերժում եւ դատապարտում: Արագ փոփոխվող աշխարհում սա անչափ կարեւոր է, կարեւոր է նաեւ մեր միասնականությունը եւ կարծում եմ՝ կարեւոր է նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցն անմիջական մասնակություն ունենա այս ամենին եւ իր աջակցությունը բերի այդ փաստաթղթի կազմմանը:

Տիկնայք եւ պարոնայք,

կարեւորագույն միջոցառումներից մեկը, որը մենք մտադիր ենք կազմակերպելու գագաթնաժողովի շրջանակում՝ Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովն է: Նպատակը գործարարների միջեւ կապերի հաստատումը եւ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությանը համահունչ զարգացման մարտահրավերներն ու հեռանկարները քննարկելն է:

Գագաթնաժողովն առիթ կհանդիսանա նաեւ ընդհանուր գծերով անդրադառնալու տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերներին: Կարեւորագույն այլ թեմաներ եւս, ինչպիսիք են մշակութային բազմազանությունը, «թվային» ֆրանկոֆոնիան, գենդերային հավասարությունը, երիտասարդության դերը եւ այլն, նույնպես կդառնան քննարկման առարկա»:


02.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը՝ Մոսկվա): Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-մեքսիկական բարեկամո...

02.02.2018
Քննարկվել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ավագյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյի հետ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Ավագյանը համոզմունք է հայտնել, որ պաշտոնավարման տարիներին Նորմա Պենսադո...

02.02.2018
«Բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 2-ին հանդիպել է բազմազավակ ծնողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է՝ հավելելով, որ մշտապես պ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS