Տպել
06.02.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 6-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը դրական է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակների կողմից հաշվի են առնվել միջազգային չափանիշներն ու Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից շատերը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը մեր երկրի հանրային կյանքում եւ նշել, որ հանրության տրամադրություններն այս օրենքի նկատմամբ զգայուն են: Անդրադարձ է կատարվել նաեւ խղճի եւ դավանանքի ազատության ոլորտի մայր օրենքով սահմանվող իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաեւ օրենքի նախագծի լրամշակման եւ վերանայման ենթակա դրույթներին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...