Տպել
06.02.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը հանդիպել է Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 6-ին խորհրդարան են այցելել Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներն ու տնօրենը: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին:

Ուսանողների հետ բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Բաց դասին ուսանողներին ողջունել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Երիտասարդներն իրենց հարցադրումներում անդրադարձել են կրթական ոլորտին, հայոց բանակին, մասնավորապես «Ես եմ» ծրագրին, ինչպես նաեւ արտագաղթին վերաբերող հարցերի: Բարձրացված բոլոր հարցադրումներին հանձնաժողովի նախագահը տվել է սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին Վարդան Բոստանջյանը ուսանողներին կոչ է արել հարստացնել գիտելիքների պաշարը, քանի որ երկրի ցանկացած հաջողություն պայմանավորված է երիտասարդներով:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...