Տպել
08.02.2018
«Հայաստանը կամուրջ է, ոչ թե բաժանարար գիծ». Արմեն Աշոտյան
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 8-ին հանդիպել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության գրասենյակի գիտաշխատող Ալեքսանդրա Վասիլեւան:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ ձեւավորված գործընկերային հարաբերությունները:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վերջերս ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կարեւորելով դրա ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական համագործակցությանը նպաստող դերը:

Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունների համապարփակ զարգացման հանձնառությանը, նշել է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը պատրաստ է դառնալ կամուրջ եւ ոչ թե բաժանարար գիծ գերտերությունների շահերի համադրման համար:


08.02.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Հայաստանի օրենսդրական դաշտը որպես բարենպաստ միջավայր մարդու իրավունքների եւ օտարերկրյա ներդրումների համար» թեմայով քննարկմանը մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 11-14-ը ներառյալ Մոնտպելյե (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: ...

08.02.2018
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը եւ գումարել արտահերթ նիստ
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի եւ ՀՀ կառավարության հեղինակ...

08.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդիին (նստավայրը՝ Վարշավա): Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ բարեկամական հարաբ...

08.02.2018
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.2.-88.1) Նշված թափուր ...