Տպել
09.02.2018
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին շարունակել է նախօրեին մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքը եւ առաջին ընթերցմամբ ընդունել քննարկված «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին», «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքների նախագծերը եւ «Ներման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթները: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովը, սպառելով օրակարգը, ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...