Տպել
09.02.2018
Կորյուն Նահապետյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 9-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթի հետ:

Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Կորյուն Նահապետյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Միացյալ Թագավորության դեսպանության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես պաշտպանության, անվտանգության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում բարեփոխումների իրականացման, խորհրդարանական վերահսկողության գործիքների ու մեխանիզմների արդյունավետ կիրառման, հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի կարողությունների զարգացման, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության հետ խորհրդարանի ներգրավվածության ավելի ակտիվացման ուղղություններով:

Ջուդիթ Ֆարնուորթը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հանձնաժողովի հետ հարաբերությունների զարգացմանը եւ ընդգծել, որ բրիտանական դեսպանությունը մտադրություն ունի ընդլայնելու եւ ավելի հստակեցնելու համատեղ ծրագրերը՝ հաշվի առնելով քաղաքականության առաջնահերթությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը նոր հնարավորություններ է ընձեռում անվտանգության բնագավառում համագործակցության ընդլայման համար:


09.02.2018
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին շարունակել է նախօրեին մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքը եւ առաջին ընթերցմամբ ընդունել քննարկված «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին», «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգ...

09.02.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հրավերով 2018 թվականի փետրվարի 11-15-ը ներառյալ Թել Ավիվ (Իսրայելի Պետություն) կգործուղվեն Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի պատ...