National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13.02.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
13.02.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամ Միքայել Մելքումյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:  

Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ղազախական միջխորհրդարանական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, ինչում նշանակալի դերակատարում ունեն պատգամավորական բարեկամական խմբերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական եւ տնտեսական կապերին, հեռահաղորդակցության զարգացմանը, եւ հատկապես, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մեծացման հնարավորություններին եւ ուղիներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է հայ-ղազախական բիզնես-համաժողովների կազմակերպումը: Զրուցակիցների գնահատմամբ՝ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցում առանձնակի կարեւորություն ունի լոգիստիկ խնդիրների լուծումը:

Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությանը եւ կարեւորել փոխշահավետ աշխատանքը:

Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Դեսպան Թիմուր Ուրազաեւը փաստել է, որ իր երկիրն այս հարցում ունի հավասարակշիռ ու կառուցողական դիրքորոշում եւ սատարում է խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS