Տպել
15.02.2018
Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի աշխատակազմերի համագործակցության հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մարտինովի հետ:

Կողմերն անդրադարձել են խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, կարեւորել աշխատակազմերի մակարդակով փորձի փոխանակումը, այդ թվում վերլուծական եւ օրենսդրական հարցերում:

Սերգեյ Մարտինովը գործընկերոջը ներկայացրել է հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպման գործընթացը եւ Դաշնության խորհրդի հեռուստաալիքի գործունեությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի շրջանակում փոխգործակցության հարցեր, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությանը:


15.02.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 15-ի արտահերթ նիստում քննարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ...

15.02.2018
Կարեւորվել են խորհրդարանների աշխատակազմերի միջեւ շփումները եւ փորձի փոխանակումը
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տատյանա Վորոնովայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, արարողակարգի վարչության պետ Արտ...

15.02.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել 12 երկրների դեսպաններ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ, հայ համայ...